«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ-ին հրահանգել էր մեկ մարդու պես ներկա լինել Սուրբ Սարգիսում անցկացված պատարագին
Օրվա մամուլ
09:05 02/12/2025
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ-ին հրահանգել էր մեկ մարդու պես ներկա լինել Սուրբ Սարգիսում անցկացված պատարագին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հրահանգել է մարզպետներին` այն  եկեղեցիներում, որոնք շրջիկ պատարագների շրջանակում ինքն «ասպատակել է», շարունակեն պատարագներ կազմակերպել, մասնակցել, լուսանկարներ հրապարակել՝ իբրև թե Մայր Աթոռին դավաճանած հոգևորականներին հանրությունը չի մերժում, և անգամ առանց Փաշինյանի էլ մարդաշատ պատարագներ են մատուցվում. մարդիկ այցելում են, հաղորդություն ստանում, և նորանոր հոգևորականներ են միանում Վեհափառի անունը զեղչելու գործընթացին։

Սրանով էր պայմանավորված այն, որ կիրակի օրը, երբ Փաշինյանը Սուրբ Սարգիսում էր, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզպետները լուսանկարներ հրապարակեցին, որ մասնակցել են, մեկը` Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու, մյուսը՝ Հովհաննավանքի պատարագներին։ Եթե Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանը բավարարվեց մեկ տողով, որ մասնակցել է «սուրբ և անմահ պատարագի», ապա ՔՊ-ական Սերգեյ Մովսիսյանն ավելի խոսքաշատ էր գտնվել. «Ինչպես ամեն կիրակի, այս կիրակի ևս Հովհաննավանքում մեր հավատավոր հայրենակիցների մասնակցությամբ մատուցվեց սուրբ և անմահ պատարագ։ Մեր քրիստոնյա քույրերի ու եղբայրների հետ հաղորդություն ստացանք՝ սուրբ խորհրդով ամրապնդելով մեր կապն Աստծո հետ։ Պատարագը մատուցեց Տեր Արամը»։

Իսկ Արարատի մարզպետը մասնակցում էր երևանյան պատարագին։ Ինչ վերաբերում է Սուրբ Սարգիսում անցկացված պատարագին, ապա, որոշ տեղեկություններով, Փաշինյանը ՔՊ-ին հրահանգել էր մեկ մարդու պես ներկա լինել, պատճառաբանություն չի ընդունելու, քանի որ  կիլոմետրեր չպետք է կտրեն անցնեն, սակայն, միևնույն է` բացակաների թիվը շատ մեծ էր, ինչը զայրացրել է առաջնորդին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ-ին հրահանգել էր մեկ մարդու պես ներկա լինել Սուրբ Սարգիսում անցկացված պատարագին